Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հակառակորդն ունեցել է 9 անգամ ավելի զոհ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀՊՏՀ–ում այսօր հյուրընկալվեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. նա մասնակցեց ուսանող–ազատամարտիկների անվան լսարանի բացմանը։ Ուսանողները ներկայացրին «Մեկը դարձնենք հարյուր» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն։ Ողջունելով ուսանողներին՝ նախարարն ասաց, որ տնտեսագիտական համալսարանից հետո այցելելու է Մայր բուհ, այնուհետեւ մնացած կրթահամալիրները.«Այս հանդիպումների շնորհիվ ծնվում են մտքեր, որոնք միասին կարող ենք իրականացնել»,–ասաց նախարարը։