Դատական հայց` Արդարադատության նախարարի դեմ (տեսանյութ)
«Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Արդարադատության նախարարի դեմ: «Ինչի՞ն է պետք Արդարադատության նախարարությունը, եթե Հայաստանում իսպառ բացակայում է արդարությունը», -«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Համալիրի մամուլի քարտուղար Կորյուն Գրիգորյանը։ Հայցի շարժառիթը նախարար Հովհաննես Գրիգորյանի անգործությունն է։ Ըստ Կորյուն Գրիգորյանի՝ Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը խայտառակ սանձարձակություններ է կատարում, իսկ նախարարը չի զսպում. «ԴԱՀԿ ծառայությունն ուղղակի դուքյանի մակարդակով է գործում, որտեղ չկա տարրական կուլտուրա, աշխատակիցները մոռանում են, որ իրենք համազգեստ են հագնում»։ Դատարանից սպասելիքներ Համալիրի նախկին սեփականատերերը չունեն։ Տեղական դատական ատյանները սպառելուց հետո գործը պատրաստվում են հասցնել Եվրադատարան: Ավելին՝ տեսանյութում