Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՀԱՆՋ ՄԵԿ ԱՍՏԻՃԱՆՈՎ

Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը կիպրոսյան մրցաշարում կրած 2 պարտություններից հետո 108-րդ տեղից նահանջել է 109-րդ հորիզոնական:

Առաջիկայում Հայաստանը ընկերական հանդիպում է անցկացնելու Գերմանիայի երիտասարդական հավաքականի հետ, սակայն այս խաղում գրանցված արդյունքը, որեւէ նշանակություն չի ունենա Հայաստանի վարկանիշի վրա, քանզի այն պաշտոնական չէ:

Վարկանիշային աղյուսակը ինչպես միշտ մեծ առավելությամբ գլխավորում է Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում են Չեխիան, Հոլանդիան, Արգենտինան, ԱՄՆ-ն:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը Ռուսասատնն է (35), ապա Ուկրաինան(42): Վրաստանի հավաքականը գտնվում է 104-րդ տեղում իսկ Ադրբեջանը՝ 114: