Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս է «Երևան մոլը» ձերբազատվում «գիշերային թիթեռնիկներից»

Հասարակություն
10647042_692896964124700_9131500239820558334_n

Հնագույն մասնագիտության տեր կանանց իր տարածքից հեռու պահելու նպատակով՝ «Երևան մոլ»-ի ղեկավարությունը հետաքրքիր լուծում է գտել։ Առևտրային կենտրոնի դիմաց տեղադրվել է ճանապարհային երթևեկության երկու նշան։ Նրանցից մեկի վրա գիշերային թիթեռնիկներին և նրանց «բարիքներից» օգտվել ցանկացողներին նախազգուշացվում է՝ կայանելու դեպքում կհայտնվեք ինտերնետում (Youtubе): Հարակից շենքի բնակիչների խոսքով՝ նշաններն իրենց ազդեցությունն ունեցել են։ Գիշերային ժամերին այս հատվածում «թիթեռնիկներ» էլ չեն երեւում։