Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան, ինչի համար տվիր-սպանիր...». Սուրիկ Խաչատրյանի տան խոսակցության ձայնագրությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
a20a909b23cbf8a15af81ce8352e0812

Անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների փաստով հարուցված քրեական գործում կան նյութեր, որոնք հաստատում են Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի մեղքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ գործի նյութերը մինչ այդ իրենց չէին տրամադրում, իսկ գործն արդեն դատարանում է: Դրանցից պարզ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է Ավետիք Բուդաղյանին, թեեւ Զարզանդ Նիկողոսյանը մինչ այդ հայտարարել է, որ միայն ինքն է հարվածել Ավետիք Բուդաղյանին: Կրակոցների օրը Սուրիկ Խաչատրյանի տան խոսակցությունները նաեւ ձայնագրվել են: «Տիգրան, ինչի համար տվիր սպանիր, Տիգրան բոյդ թաղեմ»,- այսօր ձայնագրության վերծանումը ներկայացրեց Հայկ Ալումյանը: Պաշտպանը նաեւ ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի տանը տեղի ունեցած խուզարկության արձանագրությունը: Մեծ առանձնատան խուզարկությունը կատարել է միայն մեկ քննիչ եւ այն տեւել է ընդամենը 35 րոպե: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում՝ Սյունիքի նախկին մարզպետ, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ: Կրակոցների արդյունքում քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, գործով որպես մեղադրյալ է անցնում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Գործը քննվում է Կապանում. Մեղադրյալի աթոռին Արտակ Բուդաղյանն է: