Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

Սպորտ

Այսօր «Ավասա» գրքերի խանութում տեղի ունեցավ պետական միջոցներով հրատարակված Շախմատային հանրագիտարանի շնորհանդեսը:

Շախմատասերների եւ շախմատով զբաղվողների համար նախատեսված այս հանրագիտարանի հեղինակներն են Ռոլանդ Շառոյանը, Գագիկ Հակոբյանը եւ Սամվել Գասպարյանը, որոնք ընթերցողների ուշադրությանն են ներկայացրել ճանաչված գրոսմայստերների կենսգրականներ, հետաքրքիր պարտիաներ եւ այլ շախմատային նյութեր:

Հայկական շախմատին վերբերվող նյութերի վրա աշխատած Ռոլանդ Շառոյանը նշեց, որ նման հանրագիտարաններ պետք է պարբերաբար հրատարակել. «Մեկ հատորով հնարավոր չէ շախմատային բոլոր նյութերը տպագրել, ուստի հիմնական շեշտը դրել ենք աշխարհի չեմպիոնների եւ հայկական շախմատի վրա: 3-5 տարին մեկ պետք է թարմացնենք հանրագիտարանը, որպեսզի կարողանանք նոր ձեռքբերումները մտցնել հանրագիտարանի մեջ»:

Բացմանն ուշացումով մասնակցեց Պաշտպանության նախարար եւ Հայաստանի շախմատաի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, որը սակայն լրագրողների հետ շփումից խուսափեց:

Նշենք նաեւ, որ չնայած Շախմատային հանրագիտարանը հրատարակվել է պետական միջոցներով, այն արժե 10 հազար դրամ եւ պարունակում է 188 էջ: