A
A
Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իր պաշտոնից. երթ դեպի Բաղրամյան 26
Մաքսային միությանն անդամակցելուն դեմ մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են Ազատության հրապարակում եւ երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26։ Ակցիային մասնակցող Լեւոն Բարսեղյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ուղիղ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց հայ ժողովրդի անունից. «Մաքսային միությանն անդամակցությունը վտանգում է մեր ինքնիշխանությունը, անկախությունը, հետեւաբար մեր պահանջը մեկն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իր պաշտոնից»։
Ակցիան ընթանում է «No Putin» կարգախոսի ներքո։