Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ընդունել է ՄԱԶԾ համակարգողին

Պաշտոնական
բն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության անդամներին: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության հույս է հայտնել: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար և բարձր գնահատելով ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության մշտական աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը բնապահպանության նախարարության հետ՝ Արամայիս Գրիգորյանն իր հերթին ևս հետագա ակտիվ համագործակցության հույս և պատրաստակամություն է հայտնել: Բնապահպանության նախարարություն