Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Արզումանյանը` ֆիզիոթերապեւտիկ հսկողության տակ

Սպորտ
sport-arzumanyan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հնարավոր է չմասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ներկայումս Ռոբերտ Արզումանյանը ֆիզիոթերապեւտիկ հսկողության տակ է, իսկ նրա վնասվածքի լրջությունը պարզ կդառնա ավելի ուշ: Նշենք, որ Հայաստանի հավաքականն այժմ գտնվում է Ռիգայում, որտեղ պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Լատվիայի ազգային թիմի հետ ընկերական հանդիպմանը: Չորս օր անց մեր ընտրանին Կոպենհագենում ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ: Դա կլինի Հայաստանի ազգային թիմի անդրանիկ հանդիպումը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: