Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարներ՝ սիրիահայերին աջակցելու համար

Մշակույթ
cucahandes

Սիրիական ճգնաժամի հետևանքով տուժած սիրիահայերի վիճակը բարելավելու նպատակով այսօր կազմակերպվել էր «Կանգառ Երևանում» նկարների և լուսանկարների ցուցահանդեսը ՄԱԿ-ի գրասենյակում։ Ցուցահանդեսը կազմակերպել են «Հալեպ» Հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Դիասփոարթսը»։ Ցուցահանդեսի նպատակն է աջակցել սիրիական ճգնաժամի հետևանքով տուժած և Հայաստանում ապաստան գտած, ինչպես նաև դեռևս Սիրիայում բնակվող սիրիահայերին, մասնավորապես՝ Հայաստանից արտագաղթը կանխելու նպատակով նրանց կացարանով ապահովելու միջոցով։ Ներկայացված էր 57 նկար, որոնց հեղինակները ֆրանսիացի, սիրիահայ և հայ արվեստագետներ էին։ Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Փախստականների գծով գերագույն հանձնակատար Քրիստոֆ Բերվիրթը և «Հալեպ» հասարակական կազմակերպության գլխավոր ներկայացուցիչ Ծովիլ Մակարյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և կազմակերպիչներին, իսկ Բրեդլի Բուզետտոն կոչ արեց բոլորին մինչև սեպտեմբերի վերջ այցելել և ներդրում ունենալ սիրիահայերին օգնելու գործում։ Նախաձեռնությունն իրենց երգով ողջունեցին «Օլդ բենդ- էթնիկ» խմբի ներկայացուցիչները։