Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանը նորից կալանավայրում է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Levon-hayrapetyan

Մոսկվայում կալանավորված հայ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանին մի քանի ժամով են միայն «Մատրոսկայա տիշինա» բանտից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին «Ա1+»-ին վստահեցրին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբից։ Այս գիշեր Լեւոն Հայրապետյանը կալանավայրից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Վերջինս տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ էլ սրտի կաթված է տարել։ «Կալանավայրում հատուկ բժշկական սարքավորումներ չկան նրան հետազոտելու համար»,- վստահեցրին շտաբից։ Մամուլը հաղորդել էր, որ երբ Լեւոն Հայրապետյանին այս գիշեր տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, մարդկանց մոտ հույս էր առաջացել, որ գործարարի խափանման միջոցը կարող է փոխվել։ Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում) հոդվածներով: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։