Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների նախարարությանը նոր տարածքներ կտան

Հասարակություն
finnax

Սեպտեմբերի 9-ին կգումարվի Երեւանի ավագանու հերթական նիստը։ Նիստում ընդգրկված է 15 հարց։ Հարցերից մեկը վերաբերում է հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի շատրվանների հարակից տարածքում տեղադրելուն։ Միաժամանակ, Երեւանի ավագանին պետք է որոշում կայացնի Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Անդրանիկի փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող 731.6 քմ մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 1392.46 քմ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։