Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սահմանի բացման մասին խոսակցությունը կյանքի չի կոչվի. թուրքագետ (տեսանյութ)

Ադրբեջանական գործակալություններից մեկին օրերս տված հարցազրույցում Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես եկավ հերթական հակահայկական հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը միասին կպայքարեն հայերի ցեղասպանության ճանաչման դեմ։ Չավուշօղլուն հայտնի է որպես ագրեսիվ և ազգայնական գործիչ՝ նկատում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը. «Բնական է, որ նման ագրեսիվ գործիչը, որը ստանձնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, պետք է հավատարիմ լինի իր որդեգրած ուղուն և կանի ոչ միայն հակահայ հայտարարություններ , այլև, ըստ էության, ստանձնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի որոշակի պարտավորություններ»։