Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետին կրկին կդատեն

Քաղաքականություն
Volodya-Avetisyan5

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով Վերաքննիչ բողոքը կլսվի սեպտեմբերի 16-ին։ Գործը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Բաղդասարյանը պահեստազորի գնդապետին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ խարդախություն կատարելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ իշխանությունները պարզապես իրենից վրեժ են լուծում՝ ազատամարտիկների սոցիալական ծանր պայմանների մասին բարձրաձայնելու համար։ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ չի թողնի առաջին ատյանի վճիռը, քանի որ այն ակնհայտ անարդար է։ «Եթե դատարանը չբեկանեց վճիռը եւ չուղարկեց առաջին ատյանի դատարան, ապա գոնե այնպիսի պատժաչափ կսահմանի չկատարած արարքի համար, որ դատարանից համաներմամբ ազատ կարձակվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զաքարյանը։