Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատժամիջոցները կկասեցնեն արտագա՞ղթը (տեսանյութ)

ԵՄ ՌԴ փոխադարձ սանկցիաները կկանգնեցնեն արտագաղթը Հայաստանում. «Շատերը հեռացել են Հայաստանից, քանի որ աշխատանք չկա, գյուղացին գյուղը լքում է, քանի որ իր ապրանքը չի կարողանում իրացնել, իսկ այսօր ՌԴ-ն հնարավորություն է տալիս հայկական տեղական գյուղմթերքն արտահանել ռուսական շուկա։ Հաջորդ տարի գյուղնախարարությունը մտադիր է գյուղմթերքի արտահանման ծավալները հասցնել 100-120 հազար տոննայի, այսինքն՝ կրկնապատկել»,-այսօր հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստանի համար հայկական արտադրանքը բավականին բարձր է գնահատվում. «Մեր մթերքները համային առումով յուրահատուկ են, օրինակ՝ հայկական կեռասը ռուսական շուկայում շատ գնահատված է՝ ծիրանից հետո»։