Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի համար կարեւոր չեն Եվրոպական խաղերը

Սպորտ
unnamed11

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը մասնակցի 2015 թվականի առաջին Եվրոպական խաղերին: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այդ մասին ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Նանկինում, օլիմպիական պատանեկան խաղերի ժամանակ, ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկը մեզ ասաց, որ հոկտեմբերի 11-ին անձամբ ժամանելու է Երեւան և խնդրելու է, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրոպական առաջին խաղերին, որը անցկացվելու է Բաքվում: Մենք դեռ չենք կողմնորոշվել մասնակցել-չմասնակցելու հարցում: Մինչև Պատրիկ Հիկը չգա եւ ՀԱՕԿ-ի նախագահի հետ չքննարկի այն բոլոր խնդիրները, որոնք մենք ունեցել ենք Բաքվում մրցումներին մասնակցելիս, մինչեւ երաշխիքներ չլինեն, ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել»: Հրաչյա Ռոստոմյանը միաժամանակ այլ խնդիր է տեսնում այդ խաղերում: «Դեռեևս հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով են անցկացվելու այդ խաղերը, արդյոք դրանք օլիմպիական վարկանիշ են բերելու: Եթե այդ մրցումները վարկանիշային չլինեն, ապա մասնակից երկրները դժվար թե խաղերին մասնակցեն հիմնական կազմերով: Մեզ համար այս պահին կարեւոր են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը», - եզրակացրեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը: