Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցվել է մատնաքաշի արտադրությունը

Հասարակություն
index

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 01-ի որոշումով կասեցվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը: Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասի կողմից արտադրված «Մատնաքաշ» տեսակի հացի նմուշը «վարակվածության կարտոֆիլային հիվանդության» ցուցանիշով չի համապատասխանել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն հրամանի պահանջներին, իսկ հացաթխման ընթացքում օգտագործվող «Ջրի» նմուշները մանրէների ընդհանուր քանակություն 37⁰C, 22⁰C, ընդհանուր կոլիֆորմներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և E-coli ցուցանիշներով չեն համապատասխանել ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանի պահանջներին, որով պայմանավորված՝ նշված արտադրատեսակը ճանաչվել է վտանգավոր: Կազմակերպության ղեկավարին տրվել է հանձնարարական՝ 1. Վերացնել հայտնաբերված խախտումները, այն է՝ կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին: 2. Թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով: 3. «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների խմբաքանակները օգտահանել կամ ոչնչացնել: Խախտումների վերացման կատարման ժամկետ սահմանել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 11-ը: