Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանի բացման մասին խոսակցությունը կյանքի չի կոչվի. թուրքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
screenshot00002

Ադրբեջանական գործակալություններից մեկին օրերս տված հարցազրույցում Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես եկավ հերթական հակահայկական հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը միասին կպայքարեն հայերի ցեղասպանության ճանաչման դեմ։ Չավուշօղլուն հայտնի է որպես ագրեսիվ և ազգայնական գործիչ՝ նկատում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը. «Բնական է, որ նման ագրեսիվ գործիչը, որը ստանձնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, պետք է հավատարիմ լինի իր որդեգրած ուղուն և կանի ոչ միայն հակահայ հայտարարություններ , այլև, ըստ էության, ստանձնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի որոշակի պարտավորություններ»։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական համագործակցությունը հնարավոր է զգացնել տա նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, քանի որ, թուրքագետի խոսքով, Թուրքիան վաղուց է ձգտում ներթափանցել հակամարտության մեջ և հանդես գալ որպես միջնորդ երկիր. «Թուրքիան իր պահվածքով ցույց է տալիս, որ չի կարող լինել անկողմնակալ միջնորդ պետություն, քանի որ հստակ սատարում է Ադրբեջանին և այսօր միջազգային հարթակներում որևէ տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման հարցում չկա և նման երկիրը չի կարող հանդես գալ կոնֆլիկտի միջնորդ պետություն, հենց այս հիմքով Թուրքիայի բոլոր ջանքերը դատապարտված են»։ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ սեպտեմբերի վերջին ենթադրվող հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցություններն այնուամենայնիվ կյանքի չեն կոչվի՝ վստահ է թուրքագետը. «Իհարկե, քաղաքակիրթ աշխարհին ավելի տոլեռանդ երևալու համար ինչ-որ ձևական քայլեր կարվեն»։