Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չպետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը. գրականագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
05e185ebc2c994cbee9494cb470f6d6f

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ավելի շատ արտաքին էֆեկտ է, եւ գործնական որեւէ նշանակություն չի ունենա. կարծում է գրականագետ Վարդան Դեւրիկյանը։ «Ավելին, դա ինչ-որ մի տեղ լարվածություն կստեղծի, Ադրբեջանում ավելի համախմբման կնպաստի, կմեծացնի առճակատումը։ Համայն հայությունը պարտք ունի պահելու Արցախը, որպեսզի ամեն տարի կարողանանք նշել եւ տոնել Արցախի անկախության օրը»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը։ Սակայն այսօր, նրա խոսքերով, այն վիճակն է ստեղծվել, որ քաղաքական հստակությունները, քաղաքական որոշակիացումները ի վնաս Արցախի եւ ի վնաս մեր ժողովրդի կլինեն։ Գրականագետի խոսքով՝ մենք պետք է վստահ լինենք Արցախի ապագայի հանդեպ։ Նրան հատկապես ոգեւորում է այն հանգամանքը, որ երբ սահմանին իրավիճակը լարվեց, բոլորը մեկ մարդու նման ցանկացան մեկնել ռազմաճակատ։ Միաժամանակ Վարդան Դեւրիկյանը համոզված է՝ պետք է անել այնպես, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը։