Պոչամբարի թունավոր նյութերը միանում են ոռոգման ջրին. Գյուղը պետք է տեղափոխել (տեսանյութ)

Թուխմանուկի հանքավայրի թեման գնալով թեժանում է։ Պատճառը բնապահպանության նոր նախարարի թույլտվությունն է երրորդ պոչամբար կառուցելու մասին։ Իրավաբան Արթուր Գրիգորյանը նկատում է. «Բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են. Վարդան Այվազյան. թվում էր՝ ավելի վատ չի կարա լինի, Արամ Հարությունյանը, Արամայիս Գրիգորյանը էս իր ամբողջ կադրային փուչիկով հաստատել է մի նախագիծ, որը ծիծաղելի է»։

2012թ. ներկայացված նախագծով Թուխմանուկի 3 պոչամբարը 5 անգամ մեծ է լինելու հանքավայրից մոտ 800մ հեռավորության վրա գտնվող Մելիքգյուղից։ Վնասներն աղետալի կլինեն՝ վստահ է բնապահպան Ամալյա Գաբրիելյանը: Նա ամեն օր բողոքներ է ստանում գյուղացիներից. «Առողջական վիճակն է վատացել, դաշտերն են չորանում, հաճախ էդ պոչամբարից սպիտակ թունավոր նյութեր են գալիս- միանում ոռոգման ջրերին»։

Օրենսդրական և այլ քաշքշուկներից խուսափելու համար ներկայացված այս նոր համալիր նախագծում, բնապահպանների խոսքով, «Գլոբալ գոլդ» ընկերությունը դիմել է մանիպուլյացիաների, որոնք չեն արժանացել նոր նախարարի ուշադրությանը։

Բնապահպան Սեյրան Մինասյանը համոզված է՝ շահագործումից կարճ ժամանակ անց գյուղը ստիպված պետք է տեղափոխել, քանի որ այնտեղ ապրել այլևս հնարավոր չի լինի։

Ավելին՝ տեսանյութով քիչ անց