Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթը կանգնեցնելու նոր մեխանիզմ (տեսանյութ)

Քաղաքականություն
dd2d85ae2de386993022a52cd828c870

ԵՄ ՌԴ փոխադարձ սանկցիաները կկանգնեցնեն արտագաղթը Հայաստանում. «Շատերը հեռացել են Հայաստանից, քանի որ աշխատանք չկա, գյուղացին գյուղը լքում է, քանի որ իր ապրանքը չի կարողանում իրացնել, իսկ այսօր ՌԴ-ն հնարավորություն է տալիս հայկական տեղական գյուղմթերքն արտահանել ռուսական շուկա։ Հաջորդ տարի գյուղնախարարությունը մտադիր է գյուղմթերքի արտահանման ծավալները հասցնել 100-120 հազար տոննայի, այսինքն՝ կրկնապատկել»,-այսօր հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստանի համար հայկական արտադրանքը բավականին բարձր է գնահատվում. «Մեր մթերքները համային առումով յուրահատուկ են, օրինակ՝ հայկական կեռասը ռուսական շուկայում շատ գնահատված է՝ ծիրանից հետո»։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը գտնում է, որ սա լավագույն հնարավորությունն է, և Հայաստանը պարտադիր պետք է օգտագործի։ Նա կոչ է անում կառավարությանն ավելի սթափ լինել և անցել գործնական քայլերի. «140 հազար չմշակված հողեր ունենք, որոնք պետք է մշակվեն, ստեղծեն ջերմոցային տնտեսություններ և խթանեն գյուղացիներին։ Այսօր ՌԴ շուկայում մենք իրացնում ենք 11-12 հազար լիտր կոնյակ և պետք է պահենք ու գինիների որակը բարձրացնենք, որպեսզի այդ էլ արտահանվի»։ Սակայն բանախոսը այսքան առավելությունների մեջ մեկ վտանգ է նկատում. «Գյուղմթերքի արտահանման դեպքում կարող է Հայաստանում բարձրանան տեղական արտադրանքի գները, ինչպես եղավ գառան մսի հետ։ Այժմ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և կարգավորի դաշտը՝ ՌԴ հայաշատ մարզերում պետք է ունենանք առևտրային կցորդներ, ովքեր կուսումնասիրեն ՌԴ շուկան և կասեն, թե ինչ պետք է այդ տարի մեծածավալ քանակով արտադրի Հայաստանը»։ Իսկ ինչ վերաբերում է փակ սահմաններին և Լարսի հաճախակի փլուզմանը՝ Վազգեն Սաֆարյանը գտնում է . «Փլուզում եղել է որպես բնական աղետ, չի կարելի աղետների վախից գործ չանել և տնտեսական առաջընթացը ձեռքից բաց թողել։ Փոթիով էլ կարելի է տեղափոխել, թեև երկարացնում է ճանապարհը, բայց հնարավորություն հաստատ կա»։