Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Կարևոր լուրեր Հասարակություն
weather

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: 02.09arm Երևանում` Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

 02.09.2014arm