Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող օրենքները թույլ են տալիս թալանել ընդերքը (տեսանյութ)

Հասարակություն
10324cbe95bf7e7ba450a641bfd35455

Ամուլսարի հանքավայրը չպետք է շահագործվի և վերջ։ Բնապահպանների այս տեսակետը բեկման ենթակա չէ, եւ նրանք անիմաստ են համարում հանքավարյրը շահագործող «Գեոթիմ» կազմակերպության հետ կլոր սեղանի շուրջ նստելը։ «Իրենց հետ մենք քննարկելու ոչինչ չունենք, որովհետև մեր խնդիրը մեր պետական համակարգի հետ է. կամ պետք է փոխենք պետական համակարգը, կամ պետական համակարգի քաղաքականությունը»,-բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով, անգամ եթե բնապահպանները ներկայացնեն վտանգների և կորուստների մի ամբողջ փաթեթ, միևնույն է, հանքը շահագործող կազմակերպությունն արտոնյալ պայմաններում է։ Պատճառն այն է, որ գործող անհեթեթ օրենքները հանքարդյունաբերողներին թույլ են տալիս ագահաբար թալանել մեր երկրի ընդերքն ու ժողովրդի սեփականությունը։ Այս մասին է վկայում Հայաստանում գործող հանքերի առատությունը։ Ավելին՝ տեսանյութով