Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հոբելյանը նշել Արցախում

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM86362-copy

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն հայտարարել է, որ Կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ նախատեսված է միջոցառումների շարք, որոնք կանցկացվեն Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Առաջին հոբելյանական ձեռնարկը տեղի կունենա Արցախի Հանրապետության բերդաքաղաք Շուշիում: Սեպտեմբերի 3-ին «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում կկայանա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմայով խորհրդաժողով՝ հայաստանցի եւ արցախցի քաղաքագետների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը կանցկացվի ՌԱՀՀԿ-ի եւ Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի համատեղ ջանքերով եւ Թուֆենկյան հիմնադրամի օժանդակությամբ: Հոկտեմբերին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հոբելյանական իր միջոցառումները կշարունակի Երեւանում, այնուհետեւ Սփյուռքի համայնքներում: Այս մասին հայտնում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։