Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարները խցանման մեջ են, մինչդեռ... (տեսանյութ)

Հասարակություն
Larssssssss

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մասին հայկական եւ վրացական կողմերի տրամադրած տեղեկատվությունը մեղմ ասած չի համապատասխանում։ Հայաստանի արտակարգ իրավիՃակների նախարարության փոխանցմամբ ճանապարհը բաց է մասամբ եւ երթեւեկելի չէ բեռնատարների համար։   Մինչդեռ այսօր Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունից «Ա1+»-ին հեռախոսով հայտնեցին, որ այսօրվանից Ստեփանծմինդա-Լարսը ամբողջությամբ երթևեկելի է նաեւ բեռնատարների համար։ Լարսն առայժմ միակողմանի է գործում, սակայն վրացական գերատեսչության փոխանցմամբ ոչ ճանապարհահատվածում և ոչ էլ անցակետում խցանումներ չկան։ Իսկ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը վստահեցնում է յուրաքանչուր փակ օր խոչընդոտում է մեր տնտեսության զարգացման հեռանկարները։ Հերբերտ Համբարձումյանի տվյալներով այս պահին մեր բեռնատարները խցանման մեջ են։ Մանրամասները քիչ անց տեսանյութում