Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ դեռ իրենց մաշկի վրա զգում են Հովիկ Աբրահամյանի խոսքի հետեւանքները (տեսանյութ)

Հասարակություն
hovik

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դպրոցում գիրք կարդալու հատուկ չափաբաժին ուներ. «Իմ օրական նորման եղել ա 300 էջ 5-րդ դասարանից»։ 4 տարի առաջ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ակնարկեց, որ գրքերի հետ այդքան շատ գլուխ դնելու կարիք չկա, ասաց՝ «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ»։ Մեր համաքաղաքացիները առ այսօր իրենց մաշկի վրա զգում են խորհրդարանի նախկին խոսնակի եւ գործող վարչապետի արտահայտության հետեւանքները։ Հարցման մասնակցած երեւանցիներից յուրաքանչյուրը մեկ բուհ ավարտել էր կամ դեռ սովորում է բուհում։ Երբեմն չգիտեն, թե սովորելու իմաստը որն է։ (Հարցումները՝ ստորեւ)։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա առիթով այսօր այցելել էր Մասիսի նորակառույց ավագ դպրոց։ Անչափ շատ էին փուչիկները եւ պարեղանակը։ Հովիկ Աբրահամյանն առիթ ունեցավ հայերեն ասելու հետեւյալը. «Ապագայում ավելի ենք ունենալու մենք գիտելիքահենք տնտեսություն»։ Փոխարենը Վարդաշենում վարչապետը նկատեց, որ իշխանությունը կարեւորում է կրթությունը։ Օրինակ՝ ծառայեց երեխաներին, տառերը գիտի «Ո՞վ է ասում, ասեք՝ ա, բ, գ, դ, ե, զ։ Սկսեցինք»։ Վարչապետը վստահեցրեց, որ հայերս ուսումնատենչ ժողովուրդ ենք։ Ժողովուրդը դարձյալ համաձայն է Հովիկ Աբրահամյանի հետ. «Էս ժողովուրդն էլ արժանի է իրա ղեկավարությանը, ոչինչ չեն անում, որ հասնեն իրենց նպատակին։ Ժողովուրդը պիտի խելքի գա, հասկանա, որ դրանք սուտ մարդիկ են»։ Դիտեք նաեւ տեսանյութը