Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը զիջում է դիրքերը

Սպորտ
sport-aronyan

Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը, որն իր ակտիվում ունի 2870 միավոր: Երկրորդ տեղը շարունակում է զբաղեցնել մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը` 2804 միավոր: Նրանից շատ քիչ ետ է մնում իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանան` 2801: Հավելենք, որ ՖԻԴԵ-ն աղյուսակում չի ընդգրկել այս օրերին ամերիկյան Սենտ Լուիսում ընթացող միջազգային մրցաշարի արդյունքները: Ըստ նախնական հաշվարկի Լեւոն Արոնյանը, որը անչափ վատ է հանդես գալիս այդ մրցաշարում (5 հնարավորից վաստակել է 1,5 միավոր), ներկա պահին զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ երկրորդ հորիզոնական է բարձրացել Ֆաբիանո Կարուանան, որը, հակառակը, շատ լավ է խաղում Սենտ Լուիսում (5 միավոր 5 հնարավորից): Հավելենք, որ արագ եւ կայծակնային շախմատի արդյունքներով Լեւոն Արոնյանը աշխարհում 4-րդ տեղում է: