Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի Չափար գյուղում դպրոց է բացվել

Պաշտոնական
դպրոց

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի Չափար գյուղում մասնակցել են նոր դպրոցական շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է գյուղական բնակավայրերում դպրոցաշինության գործընթացը՝ այն առանցքային համարելով կրթության զարգացման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին եւ բարերար Վարուժան Գրիգորյանին՝ պետության կողմից իրականացվող այս նախագծի կյանքի կոչմանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ եւ հյուրեր արտերկրից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ