Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն էժանացել են

Հասարակություն
sPQyevRl3H9eojJRMm9woRDYYv

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն սեպտեմբերին էժանացել են Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ննջավագոնի և կուպեի տոմսերի գները: Գները նվազել են միջինում 2,2 հազ. և 2,7 հազ. դրամով համապատասխան: Այսպիսով, Երևանից Բաթումի կուպեի մեկ տոմսի գինը կազմում է 14 550 դրամ վերևի տեղի համար և 15 770 դրամ՝ ներքև տեղի համար: Իսկ ննջավագոնի մեկ տոմսի գինը կազմում է 25 790 դրամ: Օգոստոսին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել է 21,6 հազար, ինչը 1,9 հազար ուղևորով գերազանցում է 2013 թվականի օգոստոսի ցուցանիշը: Օգոստոսին 3 անգամ աճել է էլեկտրոնային տոմսերի վաճառքի ծավալը. ամսվա ընթացքում ինտերնետի միջոցով վաճառվել է 205 տոմս: ՀԿԵ