Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«ՀՀ իշխանություններն իրենց անմեղսունակի տեղ են դրել». Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութoղլուի կառավարության նոր ծրագրի 9 կետերում տեղ է գտել նաև հայկական հարցը. «Դավութօղլուն կարևորում է հայկական հարցը, սակայն ինչպես նա ասաց՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը: Սարգիս Հացպանյանն ընդգծեց, որ Թուրքիայի ներկայիս 62-րդ կառավարությունը պետք է աշխատի 9 ամիս, քանի որ շուտով խորհրդարանական ընտրություններ են, և բոլորը պետք է առավելագույնս ցուցադրեն իրենց կարողությունները. «Այս կառավարությունում կա երեք մարդ, որոնք հստակ հակահայկական տրամադրվածություն ունեն: Օրինակ ՝ Մեւլութ Չավուշօղլուն լուրջ դերակատարում է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերություններում և ունի ընդգծված ադրբեջանական կողմնորոշում: Նա այսօր ԱԳՆ նախարար է և թուրքական դիվանագիտական դրոշակակիր է: Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ պատրաստվի»,- շարունակեց բանախոսը: