Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի դիմումի ձեւը հասանելի է

Հասարակություն
kensatoshakayin

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը տեղեկացնում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձևը: Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն այսօրվանից` սեպտեմբերի 1-ից սկսած մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման և գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Դիմումները հնարավոր է ներկայացնել` www.epension.am կայքում մուտք գործելով ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ: Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 % մարման վճար: Հիշեցնում ենք, որ վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները: Պետական համաֆինանսավորման գումարը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին և շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին: Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչև հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե: Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 114 անվճար թեժ գծին:   ԿՀԻԿ հիմնադրամ