Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրդողանը մուկի պես խաղում է Սերժ Սարգսյանի հետ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
327a227b1a09f1aed2c275c9bc4f1139

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութoղլուի կառավարության նոր ծրագրի 9 կետերում տեղ է գտել նաև հայկական հարցը. «Դավութօղլուն կարևորում է հայկական հարցը, սակայն ինչպես նա ասաց՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը: Սարգիս Հացպանյանն ընդգծեց, որ Թուրքիայի ներկայիս 62-րդ կառավարությունը պետք է աշխատի 9 ամիս, քանի որ շուտով խորհրդարանական ընտրություններ են, և բոլորը պետք է առավելագույնս ցուցադրեն իրենց կարողությունները. «Այս կառավարությունում կա երեք մարդ, որոնք հստակ հակահայկական տրամադրվածություն ունեն: Օրինակ ՝ Մեւլութ Չավուշօղլուն լուրջ դերակատարում է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերություններում և ունի ընդգծված ադրբեջանական կողմնորոշում: Նա այսօր ԱԳՆ նախարար է և թուրքական դիվանագիտական դրոշակակիր է: Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ պատրաստվի»,- շարունակեց բանախոսը: Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կգան Հայաստան, և չի բացառվում, որ կայցելեն Ծիծեռնակաբերդ. «Նրանց համար իրականում խնդիր է հայկական հարցը և ցեղասպանությունը, սակայն նրանք կարծում են, որ մի քանի բարիդրացիական քայլերով կարող են կուտ տալ հայերին։ Սակայն այստեղ գալով, գլուխ խոնարհելով ոչինչ չեն փոխի, քանի որ ցեղասպանությունը միակ հանցագործությունն է, որ ժամանակ չի ճանաչում և իրավական պատասխան է ուզում, բայց դեռևս մեր իշխանությունները որևէ հստակ և գործնական քայլ չեն արել իրավիճակը փոխելու համար։ Նրանք կարծում են, որ նրանց այստեղ գալով մեզ լավություն են անում, ինչն էլ ապացուցում է, որ մենք չունենք դիվանագիտություն»,- ասաց Սարգիս Հացպանյանը: Տարածաշրջանային փորձագետը չի բացառում, որ ցեղասպանության տարելիցին ընդառաջ կբացվի հայ-թուրքական սահմանը. «Մեր իշխանությունները թեև ոչինչ չեն անում և իրենց անմեղսունակի տեղ են դրել, սակայն Թուրքիայի կողմից քայլեր արվում են, և միգուցե բացվի սահմանի որոշ հատվածը։ Եթե բացվի, ապա կբացվի մեքենայի ճանապարհը, ոչ թե երկաթուղայինը: Էրդողանը մուկի պես խաղում է Սերժ Սարգսյանի հետ»: