Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցմունք կորզելու նպատակով բռնություն են գործադրել. հաղորդում

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մարիամ Հ.-ին սպանելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են գործադրել, սպառնացել, որ նույն կերպ կվարվեն բաժին բերված նրա մոր և քրոջ հետ, ինչի հետևանքով Դավիթ Թ.-ն տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ