Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօրվանից Վրաստանը կապրի ԵՄ շուկայի կանոններով

Կարևոր լուրեր Տնտեսություն
256abd75df189eab6ba539892e48094c

Այսօրվանից ժամանակավորապես կսկսի գործել Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման պայմանագրի մեծ մասը։ Ուժի մեջ է մտնում փաստաթղթերի 80 տոկոսը, այդ թվում՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը (DCFTA)։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»։ Ավելի ուշ կսկսվի համաձայնագրի գործնական կիրառումը: Պայմանագիրը ենթադրում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների ազատ արտահանում եվրոպական շուկա և ներկրում՝ տեղական շուկա: DCFTA-ի շրջանակներում ԵՄ շուկա մատակարարվող վրացական գրեթե ողջ մթերքն ազատվում է մաքսային տուրքից: Սակայն որոշ սահմանափակումներ ամեն դեպքում կգործեն: Մասնավորապես, 28 տեսակի մթերք՝ գինին, մրգերը և բանջարեղենը, ԵՄ արտահանման համար մաքսային հարկ կվճարեն՝ առանց տվյալ ապրանքի համար նախատեսված հավելյալ հարկի: Իսկ որոշ մթերքներ ենթարկվում են տարեկան մաքսազերծված տարիֆային քվոտայի: Դրանցից է, օրինակ, սխտորը, որի քվոտան 220 տոննա է, ինչը գերազանցելու դեպքում պետք է վճարվի մաքսային հարկ: