Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը ալկոհոլ չի օգտագործել. բժշկի վկայություն (տեսանյութ)

Հասարակություն
vardan5

Մեկ ամսյա դադարից հետո Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը վերսկսվեց նույն հարցով՝ արդյոք դերասանը վթարի ժամանակ սթափ է եղել: Այսօր հարցաքննված երեք վկաներից երկուսին տրվող հիմնական հարցերը հենց դրան են վերաբերել: Օնիկ Հակոբյանը Սարալանջ գյուղում է բնակավում, Վարդան Պետրոսյանի հարեվանն է եւ դեպքի օրը մասնակցել է դերասանի տանը կազմակերպված խնջույքին: «Օղու բաժակներ եղել են սեղանին, բայց օղի չէ: Ջուր ենք խմել այդ բաժակներով»,-նշում է վկան: Օրվա հետ կապված այլ մանրամասներ չի կարող ներկայացնել. Աֆղանստանի պատերազմին մասնակցելուց հետո հիշողության խնդիրներ ունի: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեց նախաքննական ցուցմունքը, որտեղ նույնպես ալկոհոլ օգտագործելու մասին ոչինչ չկար: Սթափությունը հաստատում է նաեւ Եղվարդի բժշկական կենտրոնի բժշկի արձանագրությունը: Գրածը կրկնելու եւ կողմերի հավելյալ հարցերին պատասխանելու համար այստեղ է նաեւ Համազասպ Գեվորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում