Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տատիկ ջան դու հիմար ես. մեջբերում դասագրքից (տեսանյութ)

Հասարակություն
cd63e42189634ba59c44e53be088b068

Եթե աշակերտների համար նոր ուսումնական տարին սպասված տոն է, ապա ծնողների զգալի մասը միայն սեպտեմբերի 1 –ի ծախսերի մասին լսելիս ցայտնոտի մեջ է ընկնում: «Ջանս փշաքաղվեց տղա ջան, մրջյունները մեջքիս վրայով գնացին, էս ինչ էս ասում դու»,- այսպես արձագանքեց ծնողներից մեկը՝ ծախսերի մասին մեր հարցին։ Կոշիկ, հագուստ, գրենական պիտույքներ ու պայուսակ։ Ուսումնական տարվա համար պահանջվող պարագաների ցանկը մեծ է, բոլորն էլ անհրաժեշտ են։ Մեկ երեխայի համար ծախսվող գումարը, ծնողների խոսքով, որոշ դեպքերում նույնիսկ մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը։ Ֆինանսական դժվարություններով իրենց երեխաներին դպրոց ուղարկող ծնողները ամենևին էլ ապահովագրված չեն, որ իրենց երեխաները կստանան անհրաժեշտ գիտելիքներ։ «Տատիկ ջան , դու հիմար ես, քանի որ ինձ արագիլը չի բերել, այլ մայրիկի փորից եմ դուրս եկել»,- դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը մեջբերում է ուսումնական ձեռնարկներում տեղ գտած բանաստեղծությունը, որը, մեղմ ասած, հիմարություն է համարում: Ըստ նրա հենց նմանօրինակ գրքերի արդյունքում է դեգրադացվում սերունդը: Մանրամասները՝ տեսանյութում