Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

Պաշտոնական
arm-iran-flag

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն հայտնեց կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն մաղթեց մեր երկրում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում: