Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամերիկահայությունը 5-0 հաղթեց ռուսահայությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
BjfwWfoZPfc

« Շատ կարևոր է, որ լինեն որոշակի հանդիպումներ, որոշակի խոսակցություններ, բանակցություններ, քննարկումներ, մենք պիտի ընդունենք այն փաստը, որ Հայաստանը և Թուրքիան հարևան պետություններ են, և վաղ թե ուշ այդ հարաբերությունները կարգավորվելու են».այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը նույնպես համաձայն է նրա հետ՝ հավելելով, որ ամեն դեպքում մենք պետք է հավատարիմ մնանք մեր մշակութային նկարագրին. «Անկախ նրանից, թե մեր դիմաց ովքեր են՝ մեզ դաշնակից են թե հակառակորդ, մենք պետք է մեր կերպարի մեջ լինենք, պետք է անենք այն, ինչ մեզ հոգեհարազատ է».-հավելեց պարոն Արշակյանը։ Նշենք նաև, որ այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը Սերժ Սարգսյանից պաշտոնական հրավեր է ստացել 2015 թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Պարոն Իսագուլայնը այդ դիվանագիտական քայլը շատ դրական է համարում։ Իսկ ինչ վերաբերում է Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, պարոն Արշակյանը նշեց. «Ամերիկահայությունը 5-0 հաղթեց ռուսահայությանը, ամերիկահայությունը և ռուսահայությունը միշտ մրցում են իրար հետ, բայց այս հարցում կարծում եմ ամերիկահայությունը հաղթեց».-ասաց նա։ Պարոն Արշակյանը նաև կարծում է, որ սենատը շնորհակալություն է հայտնում մեզ, որ մենք կարողացանք մեզ պաշտպանել, և նա ստիպված չեղավ մարդասիրական օգնություն ուղարկել։