Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Առաջարկում եմ Էդվարդ Նալբանդյանի անունը Ասքանազ Մռավյան դնել» . Շանթ Հարությունյան

Քաղաքականություն
shant51

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատաքննությունը։ Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Շանթ Հարությունյանը դատական նիստի ժամանակ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին և Թուրքիայի նախագահի երդման արարողությանը եւ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը որակեց դավաճանություն։ «Առաջարկում եմ Էդվարդ Նալբանդյանի անունը փոխենք դնենք Ասքանազ Մռավյան, գիտե՞ք ով է եղել՝ սովետական ստրկատիրական «հանրապետության» արտգործնախարարը, ով գնաց հայ-թուրքական հարաբերությունը Կարսում վավերացնելու, Սերժի/ Սարգսյան/  անունն էլ կարելի է Մյասնիկյան դնել»,-հայտարարեց նա։ Հիշեցենք, որ Շանթ Հարությունյանը և իր ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում բախումներ հրահրելու մեջ։