Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը պարգեւատրեց

Պաշտոնական
17b77217977701ee44c3da7ab2d86e94

Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 2 հոգի` հետմահու: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 4 հոգի: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 83 հոգի, որից 7-ը` հետմահու: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 4 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 26 հոգի: Մշակույթի, արվեստի, ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ: