Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորին թվում է , թե ԱԻՆ-ը ամեն ինչի համար պատասխանատու է». Նիկոլայ Գրիգորյան

Հասարակություն
asulis2

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է 7 նոր հրշեջ մեքենաներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: «Մեքենաներից 4-ը նախատեսված են բարձրադիր վայրերի համար, և կուղարկվեն համապատասխան սահմանամերձ բարձրադիր տարածքներ, մյուս երեքը կմնան քաղաքում: Ի դեպ, այս մեքենաները ջուր չլինելու դեպքում կարող են կրակը մարել նաև հատուկ փրփուրով»,-նշեց պարոն Գրիգորյանը: «Ա1+»-ի այն հարցին, թե բնապահպան Կարինե Դանիելյանը գտնում է, որ ԱԻՆ-ը Երևանի քաղաքապետարանի հետ պետք է կիսի Սարի թաղի սողանքային գոտում գտնվող տների պատասխանատվությունը, պարոն Գրիգորյանը նկատեց. «Չգիտեմ, թե ինչու է Կարինե Դանիելյանը նման բան ասել, բայց խոսքը վերաբերում է յուրաքանչյուրիս պատասխանատվությանը: Եթե նման բան է ասել, ես շնորհակալ եմ, բոլորին թվում է, թե ԱԻՆ-ը ամեն ինչի համար պատասխանատու է, որովհետև մենք ամեն ինչի պատասխանատվությունը մեզ վրա ենք վերցնում»: