Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Կալիֆորնիայի սենատի որոշումը

Պաշտոնական
azat

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարևորագույն հանգրվան է թե' Հայաստանի Հանրապետության և թե' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս որոշումը ևս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը և իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձևի հեղինակներին և կողմ քվեարկած սենատորներին: Մենք լիահույս ենք, որ Կալիֆորնիայի կոնգրեսի այս որոշումը վարակիչ կլինի նաև ԱՄՆ մյուս նահանգների համար և ի վերջո` ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը ևս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու կսատարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվս մեկ անգամ հայտնելով մեր երախտագիտությունը, վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդումն ու առաջընթացն ապացույց է միջազգային հանրությանը, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: