Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի Թաղում նոր փլուզումները անխուսափելի են (տեսանյութ)

Հասարակություն
pluzum

Սարի թաղում հերթական փլուզումն է տեղի ունեցել՝ մահվան ելքով; Սարի Թաղի 7-դ փողոցի 18րդ տան սեփականատերը հրաժարվեց խոսել դեպի մանրամասներից; Իսկ հարեւանները տարբեր վարկածներ էին քննարկում, որոնց բոլորի հիմքում այն փաստն է, որ տարածքը սողանքային է եւ ցանկացած շինարարություն եւ միջամտություն կարող է ճակատագրական լինել; Նրանք չեն բացառում, որ ամեն վայրկյան կարող է իրենց տունը փլուզվել՝ անկանխատեսելի հետեւանքներով. Այն տները Վերանորոգելը կամ ամրացնելն անիմաստ է , ասում են բնակիչները, միեւնույնն է գրունտային ջրերը ամեն ինչ քայքայում են, բոլոր տների հիմքերը խարխուլ են;   Տիկին Իրինայի երեխաններն ու թոռները Սարի թաղից ստիպված տեղափոխվել են այլ թաղամաս, ապրում են վարձով; Երեխանների համար նույնիսկ բակում խաղալն է վտանգավոր։ Տիկին Իրինայի տանն առաջին փլուզումը 2003թ. է տեղի ունեցել, դիմել է թաղապետարան, եւ ստացած օգնությունից միայն վիրավորել;   Սարի թաղի բնակիչները վստահեցնում են, դիմել են բոլոր պատկան մարմիններին եւ ստացել նույն պատասխան։ Սպասեք։   Այն բնակիչները ովքեր հնարավորություն չունեն այլ բնակարաններ վարձելու, ճարահատյալ, փոխհատուցման են սպասում են իրենց 4-րդ կարգի վթարային տներում եւ ամեն օր հետեւում իրենց պատերի ավելացող ճաքերին եւ հաշվում թափվող քարերը;