Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասախոսները բողոքի նամակ ուղարկեցին վարչապետին (տեսանյութ)

Հասարակություն
NEfXxkbCkqY

  Եթե կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը շարունակվի գործել, ապա բուհ-երը կկորցնեն որակյալ մասնագետներ։ Այսօր զգուշացրին Պետական համալսարանի երիտասարդ դասախոսները։ Ուժի մեջ մտած օրենքով, 1974 թ. եւ դրանից հետո ծնված պետական ծառայողները, որոնց թվում են նաեւ դասախոսները, չեն կարող հրաժարվել սոցիալական վճարից։ Այս խնդրով մտահոգված են հատկապես այն դասախոսները, ովքեր բացի պետական բուհերում դասավանդելուց, աշխատում են մասնավոր սեկտորում, որտեղից ստացած աշխատավարձն անհամեմատ ավելի բարձր է, քան համալսարանինը։ Այսինքն՝ պետությունը դասախոսին ընտրության առաջ է դնում. եթե ուզում եք դասավանդել պետական համալսարանում, ապա պետք է ունենալ հավելյալ ժամանաակ եւ գումար. «Եթե անձը համալսարանից ստանում է 20 հազար դրամ, ապա կարող է սոցիալական վճար պահվի 25 հազար դրամ»,-ասում է ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանը։ Նրանք հիշեցնում են՝ առանց այն էլ կրթական համակարգը այնքան էլ գոհացուցիչ չէ դասախոսների համար, եւ այս պարտադրանքը շատերին կստիպի հեռանալ բուհից։ Նրացից մի քանիսն արդեն դիմում են գրել եւ հեռացել։ Իրավաբանության ֆակուլտետի դասախոս Վահագն Դալլաքյանի խոսքերով՝օրենքի կիրառումը հատկապես մեծ վտանգ կհասցնի բնական գիտություններին։ Թեեւ ԵՊՀ երիտասարդ դասախոսցներից շատերն են դժգոհ նոր օրենքից, սակայն ինչպես իրենք են ասում՝ միայն 19 է համարձակվել բարձրաձայնել այս մասին։ Նրանք այսօր իրենց բողոքը նամակի տեսքով ուղարկեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։