Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ, թե՞... Գնահատականնեը պետք է լինեն միայն մեկ տեսանկյունից

Քաղաքականություն
9fcf289e8666842da3cf6e3e300eeeb2

Սերժ Սարգսյանը նշել է, որ Մաքսային միության (ՄՄ) ոչ բոլոր անդամներն են ուրախ Հայաստանի Հանրապետության իրենց կազմակերպությանը միանալուն: Այնուամենայնիվ, օգոստոսի 24 –ին « Բազե- 2014 » երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նա հավելել էր. «Բայց մյուս կողմից, չի կարելի ենթադրել, որ Մաքսային միության անդամները դեմ են մեր իրենց կազմակերպությանը միանալուն, հակառակ դեպքում վետո կդնեին: Իրավիճակի ճիշտ գնահատումն այսպիսինն է . չեն համապատասխանում իրականությանը սուտ մեղադրանքներն այն մասին, որ մեզ պարտադրում են հնարավորինս արագ անդամագրվել Մաքսային միությանը : Արագացված գործընթացը պայմանավորված է մեզնով, այլ ոչ թե ուրիշի ցանկությամբ կամ ճնշմամբ: Սա նորմալ գործընթաց է »։ Ըստ նրա, Մաքսային միությանը միանալը կարևոր քայլ է Հայաստանի զարգացման գործում.«Ակնհայտ է,որ շատ բան կփոխվի մեր երկրում»։  Սերժ Սարգսյանի հայտարարությունների եւ Հայաստանի՝ Մաքսային Միությանը անդամակցելու հեռանկարի վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացնում ՍԴՀԿ Հայաստանի շրջանի վարչության անդամ Դմիտրի Մարտիրոսյանը։ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը (այդ երկրները այսօր ՄՄ լիիրավ անդամներն են ) դեռևս շատ հեռու են լիարժեք տնտեսական միություն լինելուց:Այո՛, համաձայնագիր է ստորագրվել այն ստեղծելու համար (ԵվրԱզէսը) ... նպատակների ինտեգրման համար հայտարարվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի, ազատ տեղաշարժի ապահովումը, համակարգված, հետևողական և միասնական քաղաքականության անցկացումը՝ տնտեսության տարբեր ճյուղերի համար:Բայց ի՞նչ է տալիս պայմանագիրը կենցաղում: Եթե նայենք փաստաթուղթը և նրա հավելվածները, ապա պարզ է դառնում, որ համաձայնագրում գրեթե ոչ մի նոր բան չկա այն բանի համեմատ, որ նախկինում համաձայնել են կողմերը: Մանրամասն. չորս մասերից երկուսը ՝ երկրորդը և երրորդը (118 հոդվածներից 76) – ուղղակի վերցված են Մաքսային միության (ՄՄ) 2009թ. և 2011 թ-ի՝. Միասնական տնտեսական տարածության (ՄՏՏ) պայմանագրերից: Առաջին մասի քսաներկու հոդվածները նվիրված են նոր մարմիններ ստեղծելուն, բայց, ըստ էության՝ եղածներին անվանափոխությանը: Ստեղծվում է Գերագույն խորհուրդ՝ նախագահների մակարդակով, միջկառավարական խորհուրդ՝ վարչապետների մակարդակով, ԵվրԱզէսի դատարան: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մնում է որպես ինտեգրման ասոցիացիայի հիմնական գործադիր մարմին :Եվ միայն չորրորդ մասի համաձայնության մեջ,որը նվիրված է անցումային շրջանին, որոշակի ինտեգրացիոն առաջընթաց է արձանագրվել: Դա կայանում է նրանում,որ կողմերը հայտարարում են համաձայնագրերի անհրաժեշտության մասին որոշ ոլորտների համար,կոնկրետ ժամկետներում. առավել զգայուն հարցերի, նավթի, գազի և մինչև 2025թ ֆինանսների շուրջ ,այսինքն,բավականին ուշ: Էլեկտրաէներգիայի հարցում կողմերը պայմանավորվել են բանակցություններ վարել մինչև 2019թ. հուլիսը և այդպես շարունակ... Այնպես որ, այստեղ մեր նախագահը, իհարկե, ճիշտ է, երբ ասում է, որ ոչ ոք մեզ չի շտապեցրել,առանց այդ էլ բավականին ժամանակ կար... Միևնույն ժամանակ, այսօր, Հայաստանի ձեռներեցները (և ոչ միայն մեր երկրի) դժգոհում են դրույթների իրականացման մեխանիզմի բացակայության համար, ապրանքների ընդհանուր կոդավորման հասանելիության պակաս կա:Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր քաղաքական գործիչներին բնավ չեն հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը Մաքսային միությունում: Միտումնավոր է, թե ոչ, բայց մեր հասարակության մեջ այսօր ստեղծվել է տեղեկատվական վակուում ՄՄ հանդեպ,որտեղից էլ բխում են բազմաթիվ լուրեր, հարցեր, մտահոգություններ ու բողոքներ: Զարմացնում է քաղաքական գործիչների դիրքորոշումը, որոնք նույնիսկ չեն փորձում բացատրել համաժողովրդական լեզվով հանրությանը, թե ի՞նչ է Մաքսային միությունը, ինչո՞ւ է Հայաստանը անդամակցել նրան, ի՞նչն է հատկապես,և ավելի կարևորը ,որ կարող է նա ստանալ դրանից: Նույնիսկ պարզ չէ, թե ինչպե՞ս և ո՞ւմ համար է մեր երկիրը խնդիրներ ստեղծում ։ Անկեղծ ասած, այսօր Ռուսաստանի Դաշնության քաղաքականության պատժամիջոցների օգտագործման շարունակումը Արևմուտքի կողմից, կասկածի տակ է դնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ինտեգրման սխեման: Ինտեգրացիոն գաղափարախոսության միավորումը հիմնված է երկու հիմնական սկզբունքների՝ առաջին.հետևողական տնտեսական քաղաքականություն՝այլ երկրների նկատմամբ և երկրորդ՝ մեկ մաքսային տարածքի ձևավորման և գործունեության վրա: Իրենց քսաներորդ համագումարում հնչակյանները զգուշորեն ողջունել են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Ապագան հաստատել է այդ զգուշավորությունը ... Վերջին ժամանակներս սկսել է խախտվել առաջին հիմնական սկզբունքը ՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առևտրային քաղաքականության միությունը դարձել է ավելի ու ավելի քիչ համաձայնեցված: Ի վերջո, եթե մի քանի ամիս առաջ, դա արտահայտվում էր Ռուսաստանի միակողմանի մաքսային պարտականություններով ուկրաինական ապրանքների նկատմամբ ՝արտոնյալ մակարդակով ,(մոտ զրոյական տոկոսադրույքներ բոլոր ապրանքների համար),մինչև ամենամեծ բարելավման մակարդակ, ապա օգոստոսի սկզբին, Ռուսաստանի Դաշնությունը որդեգրել է «հակասանկցիաների քաղաքականությունը» Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ավստրալիայի, Նորվեգիայի և Կանադայի սննդամթերք արտադրողների նկատմամբ: Ռուսաստանի Դաշնության (Մաքսային միության) գործընկերները, կողմ չեղան ռուսական կողմի ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ նախաձեռնություններին, որի պատճառով անխուսափելիորեն սկսեց բարձրանալ վերը նշված ապրանքները Բելառուսի և Ղազախստանի միջոցով Ռուսաստան բերվելու հարցը:Այս իրավիճակը հակասում է գործունեությանը ՝ մեկ մաքսային տարածքում, քանի որ, ապրանքներն արտաքին սահմաններն անցնելիս, պետք է ազատ տեղաշարժվեն ինտեգրված միության ներսում: Ավելին ... պարզապես մտածենք, թե ի՞նչ է արել Մոսկվան: Նա ներկայացրեց հենց իր համար կիրառվող առևտրային էմբարգո: Պատկերացրեք ինչպիսի զայրույթ (և նույնիսկ ուղղակի հակամարտություն)կառաջանար, եթե Վաշինգտոնը և/ կամ Բրյուսելը/ հայտարարեր , որ արգելք է դնում Ռուսաստան սննդամթերքի արտահանման վրա՝ դրանով իսկ սահմանափակելով Ռուսաստանի ( և ԱՊՀ) քաղաքացիների սննդամթերքների տեսականին,որով կհրահրի ԱՊՀ երկրներում սննդամթերքի գների աճ (ներմուծվող ապրանքների նվազեցումը պահանջարկի կտրուկ աճ կբերի): Դրանում,իհարկե,կարելի է մեղադրել Արեւմուտքին, սակայն, Ռուսաստանը դա արել է բավականին ինքնուրույն, և այսօր, Ռուսաստանի կառավարությունը պատրաստում է հրամանագրեր «Գնողականության աճի» և «Արտադրանքի պահման» դեմ: Մաքսային միությունը հեռու է կատարյալ լինելուց,նրա ներսում շատ են ոչ սակագնային խոչընդոտները, արտահանման հարկերը ինքնուրույն են որոշվում յուրաքանչյուր երկրում, չկա անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ոչ մի կենտրոնացված,միասնական մարմին, և այլն: Իսկ սննդամթերքի նկատմամբ էմբարգոյի որոշումը, նույնիսկ ավելի է օտարում նրան կատարյալ լինելուց: Ի վերջո, եթե նորվեգական սաղմոնը և իտալական ոստրեն ներկայացնեն որպես բելառուսական, մեծ քանակի դեպքում ոչինչ չի ստացվի,այն ժամանակ,երբ եվրոպական սալորը և խնձորը կստացվեն հեշտությամբ :Այս առումով, Ռուսաստանի գյուղատնտեսությունը վերահսկող կազմակերպության վերջին առաջարկը ՝ Բելառուսից մատակարարման սահմանափակումների վերաբերյալ, միանգամայն տրամաբանական է,տեղեկատվության հետաքրքրության տեսանկյունից ,բայց այն, ըստ էության բարձրացնում է մաքսային սահմանը երկու երկրների միջև և խախտում է միասնական մաքսային տարածք ունենալու Մաքսային միության երկրորդ հիմնական հիմքը: Իսկ ամենակարևորն այն է, որ դա հիմա շատ ավելի վնաս է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների սպառողներին, հիմքից խարխլելով առանց այդ էլ թուլացող ռուսական տնտեսությունը: Ռուսաստանը թյուր պատրանքներ է փայփայում, որ բնական միջոցների հիմնականում նավթի և գազի առատությունը ,կպահի երկիրը,որպես հավերժական գերտերություն:Թույլ կառավարումը (մենեջմենտ) լուրջ վնաս է հասցնում Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրին, իսկ «թերթաքարային հեղափոխությունը» և հանքահումքային ռեսուրսների ձեռքբերման այլ պոռթկումներն աշխարհում, շուտով զգալիորեն կնվազեցնեն Ռուսաստանի քաշը այս ոլորտում:ՄՄ և ցանկացած նման նորագոյացության համար ավելի մեծ վտանգ է այն փաստը, որ վերջին տասնամյակի սկզբից, թույլ դոլարի շնորհիվ, պահպանվում են նավթի և գազի արհեստականորեն բարձր գներ :Սակայն, իմ կարծիքով, վաղ թե ուշ, Միացյալ Նահանգները պետք է վերացնեն իրենց անհաջող դրամավարկային քաղաքականության սխալները, ինչպես որ նրանք արդեն դա արել են 1980 - ականների սկզբին՝ տենդային տասնամյակում, երբ նավթի գները $ 3– ից բարձրացան $ 40 ՝մեկ բարելի դիմաց: 1980 - ականների կեսերին, մինչև 2000թ., նավթի մեկ բարելի միջին գինը չի գերազանցել $ 21: Այդ ժամանակ նավթի գների անկումը եղել է ԽՍՀՄ-ի է փլուզման առանցքային գործոնը, դոլարի հոսքը հանկարծ սպառվեց և անհետացավ ԽՍՀՄ տնտեսության կարևոր հենարանը: Այսօր Ռուսաստանի տնտեսությունը, նույն կերպ, գրեթե փլուզման եզրին է: Չմնա՞ փլատակների տակ: Այնպես որ, իհարկե, «Մաքսային միությանն անդամագրվելը կարևոր քայլ է Հայաստանի զարգացման համար», սակայն այս փուլի դրական (կամ բացասական)հետևանքները միայն ապագան գիտի... Դժբախտաբար, վերջին շրջանում բոլորը փորձում են գնահատական տալ քաղաքական գործիչների գործողություններին՝ որակելով դրանք կամ արեւմտամետ կամ ռուսամետ։ Մեր կարծիքով՝ վաղուց ժամանակն է գնահատել գործողությունները, արարքները, պայմանագրերի եւ դաշնագրերի արդյունքները միայն մեկ տեսանկյունից՝ հայամետ, այսինքն` ինչքան է այդ շահավետ կամ վնասակար պետությանը, ազգին ու քաղաքացուն։