Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը

Պաշտոնական
Nalbandyan-Eduard4

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում: