Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքում

Հասարակություն
27aa5afd139fb006e3b0b0fc9a78c1b8

Օգոստոսի 27-ին, ժամը 21.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սուսաննա Վարդապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Օգոստոսի 27-ին, ժամը 15.30-ին, Գուգարք գյուղին հարակից «Կեռ հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1959 թ. Հրաչիկ Առաքելյանը` հիվանդանոցում, իսկ ուղևորները` 1978 թ. ծնված Ռադիկ Սոլոմոնյանը և 2003 թ. ծնված Արմեն Սոլոմոնյանը, տեղում մահացել են, ևս 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: