Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերին Հայաստանում ոսկերչական ցուցահանդես կանցկացվի

Հասարակություն
nnnn1

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում արդեն չորրորդ անգամ կանցկացվի «Yerevan Show 2014» ցուցահանդեսը: Հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից կազմակերպված ցուցահադեսին այս տարի մասնակցելու է 150 մասնակից 27 երկրներից: «Այս տարի ցուցահանդեսը ավելի լավ մակարդակով է անցկացվելու, տրամադրվելու են առանձին տաղավարներ , ինչը թույլ կտա գնորդներին ավելի հեշտ կատարել իրենց ընտրությունը, ի դեպ, այս տարի շուրջ 200 գնորդ է հրավիրվել ցուցահանդեսին»,-տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը: Արդյունաբերության զարգացման հիմնադարամի տնօրեն Հայկ Միրզոյանը, ով արդեն 2 տարի է ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղացի ոսկերչական ընկերություններին` ցուցահանդեսին մասնակցելու համար, վստահեցնում է, որ տարեցտարի որակի աճ է գրանցվում.«Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս նոր տեխնոլոգիաներ ներմուծել Հայաստան, տեղի է ունենում կոնտակտների փոխանակում, միաժամանակ ստեղծվում է ազատ տնտեսական գոտի»: Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 27-ին կկազմակերպվի նաև «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» խորագրով համաժողով: