Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ութ ամիս է չեն կարողանում մաքուր օդ շնչել (տեսանյութ)

Նուռնուս գյուղից մի խումբ գյուղացիներ այսօր կառավարությունից պահանջում էին փակել «Առողջ սունկ» ՍՊԸ-ին պատկանող սնկի պահածոներ պատրաստող գործարանը։ Նրանք վստահեցնում են, որ արդեն ութ ամիս է չեն կարողանում մաքուր օդ շնչել։ «Սարսափելի գարշահոտություն է շուրջ բոլորը, հոտը մտնում է մեր տները ու սկսում է խեղդել մեզ։ Մեր այգիներում բերք չկա, մի հատ ծիտ էլ չի մտնում մեր այգի»,-պատմում է նուռնուսցի Գագիկ Հովակիմյանը։