Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է ջրանցքն ընկած երեխայի դին

Հասարակություն
AIN

Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:   Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:   Օգոստոսի 28-ին, ժամը 11.40-ի դրությամբ Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա` Շիրակ գյուղի մոտակայքում, հայտնաբերվել է նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ` 2007 թ. ծնված Գ. Գ.-ի դին: